ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձրացել է ռինգ ու բողոքի ակցիա է անում։ Անվտանգության աշխատակիցները նրան հորդորում են իջնել, որպեսզի սկսեն մենամարտերը, սակայն Հակոբկոխյանը հրաժարվում է, ասում է, որ որդուն` Հարություն Հակոբկոխյանին, թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը։
Նա վստահ է` պատճառն այն է, որ ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար ու գերագույն գլխավոր հրամանատար։
«Որ ինձ հարգեին, կթողնեին`որդիս մասնակցի առաջնությանը։ Թողե՛ք ես իմ բողոքի ակցիան իրականացնեմ։ Կենսագրությունս կերտել եմ ռինգում, հենց այստեղ էլ բողոքի ակցիան պետք է անեմ։ Տղայիս հավաքների չեն տանում, մրցումների չեն կանչում։ Ես իմ ուժերով եմ տղայիս մրցումների ուղարկում, որպեսզի նրա մոտ մարզական աճ գրանցվի»,– ասաց Հակոբկոխյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ խախտում է արել Հակոբկոխյանի որդին. ֆեդերացիայի նախագահը պարզաբանում է
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը որակազրկվել է Եվրոպական բռնցքամար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կեցցեն ռուսները». Ջոկովիչի հոր հայտարարությունը` Ռուսաստանի և Դոնեցկի դրոշների ֆոնին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջանը, լուսանկարվել է երկրպագուների հետ, ովքեր Ավստրալիայի բաց առաջնության խաղին բե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3): 24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաճելի էր հին ընկերների տեսնել». Ռոնալդուն և Մեսսին միմյանց հետ ջերմ կադրեր են հրապարակել
«Այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ և դարձել գոլերի հեղինակ: Ինչպես նաև հաճելի էր տեսնել հին ընկերներիս»,- այս մ...