Արոնյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին և դարձավ միանձնյա առաջատար
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։
ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ և հաղթանակ տարավ 31-րդ քայլում։
Այս պահին Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Աբդուսատորովը 1,5 միավորով երկրորդն է։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմեի հետ։
WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3): 24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվ...
Թուրքական ակումբը ցանկացել է գնել հայ ֆուտբոլիստին. Զախարյանը վճռական մերժել է
Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերահաստատել է, որ Թուրքիայում հանդես գ...
Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը...
Չավին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը...