Թուրքական ակումբը ցանկացել է գնել հայ ֆուտբոլիստին. Զախարյանը վճռական մերժել է
Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերահաստատել է, որ Թուրքիայում հանդես գալու ցանկություն չունի։
«Ես չեմ դիտարկում «Գալաթասարայում» կարիերաս շարունակելու տարբերակը անձնական պատճառներով»,- ասել է Զախարյանը championat.com-ին։
Թուրքական մամուլը գրել էր, որ ստամբուլյան ակումբը համաձայնության է հասել Մոսկվայի «Դինամոյի» հետ Զախարյանի տրանսֆերի հարցում։ Ռուսական ակումբը տրանսֆերից կարող էր ստանալ 15 միլիոն եվրո։ Արսեն Զախարյանի համաձայնությունը ակումբները չեն ստացել։
Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» հետ մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3): 24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվ...
Արոնյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին և դարձավ միանձնյա առաջատար
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի Դյուսելդորֆում ընթացող WR Chess Ma...
Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը...
Չավին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը...