Չավին մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (1-2):
«Երկրորդ կեսում մեզ չբավականացրեց սառնասրտությունը: Պետք է ավելի համբերատար լինել: Պարտվեցինք մանրուքների պատճառով: Նրանք երկու գոլ խփեցին, երբ մենք կորցրինք գնդակը: Ընդհանուր առմամբ, վատ չխաղացինք, մենք պայքարեցինք ու լավ էինք նայվում հիանալի թիմի դեմ խաղում: Շատ եմ ցավում, որ պարտվեցինք»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում ՄՅՈՒ-ն իր մրցակցին կիմանա փետրվարի 24-ին անցկացվելիք վիճակահանությունից հետո:
Չավին 2021 թվականից է գլխավորում «Բարսելոնան»: Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 59 միավոր: Մոտակա հետապնդող «Ռեալին» կատալոնացիները գերազանցում են 8 միավորով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Այսօր Նիոնում կայացել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվել են հետևյալ 8 զույգերը...
«Զենիթում» հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստները ՌԴ քաղաքացիություն են ստացել
Բրազիլացի ֆուտբոլիստներ Մալկոմն ու Կլաուդինյոն, ովքեր հանդես են գալիս ռուսական «Զենիթում», դարձել են Ռուսաստանի քաղաքացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսիի գոլը` ավելացված ժամանակի վերջին րոպեում և Նեյմարի վնասվածքը. ՊՍԺ-ի նյարդային և դրամատիկ խաղը
Լիգա 1-ի 24-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ «Լիլի» նկատմամբ (4-3): 24-րդ րոպեին փարիզցիները 2-0 հաշվ...
Թուրքական ակումբը ցանկացել է գնել հայ ֆուտբոլիստին. Զախարյանը վճռական մերժել է
Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերահաստատել է, որ Թուրքիայում հանդես գ...