ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման». բնակիչ

ՊՆ նախկին շենքի բնակիչները պատմում են, որ ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի: Քաղաքացիներն ասում են՝ ոստիկանները շատ անբարո ձևով են վարվել կանանց հետ:

 

Շենքի բնակիչներից մեկը, որը նաև աշխարհազորային է, նշեց՝ փետրվարի 27-ին պետք է գնա դիրքեր, ինչպես գնա, երբ իր երեխան դրսում է.

«Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման: Ես 4 երեխա ունեմ, 26 օր դիրք եմ պահել, 14 հազար դրամ եմ ստացել, չեկը նկարել, ուղարկել եմ հրամանատարիս»:

 

Այն հարցին, թե ինչու է վարձավճարն այդքան քիչ, պատասխանում է՝ «ինչ իմանամ»: 

 

«Երեք պատերազմ եմ անցել, հիմա տուն չունեմ, էլ ինչ սահման գնամ, ինչի համար գնամ», ավելացրեց բնակիչը:

Քաղաքականություն