ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրականացվել է Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում
Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է նախկինում Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Դուրս է բերվել 47 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Լաչինի միջանցքը։