ՏԵՍԱՆՅՈՒԹ. BBC-ին հրապարակել է խորտակված «Տիտանիկ» նավի մնացորդներից չցուցադրված կադրեր
BBC-ին հրապարակել է խորտակված «Տիտանիկ» նավի մնացորդներից մի տեսանյութ, որն արվել է 1986 թ.-ին: Հաղորդվում է, որ այդ կադրերը նախկինում չեն ցուցադրվել: Այն նկարահանվել է ջրասուզակների կողմից և ներկայացվում է «Տիտանիկ» ֆիլմի թողարկման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:
1912 թ.-ին Սաութեմփթոնից դեպի Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ «Տիտանիկը» խորտակվել է: Նավի խորտակման հետևանքով մահացել է տախտակամածին գտնվող ավելի քան 1500 ուղևոր և անձնակազմի անդամ: