ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն
Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտից 22 անձ բերվել է ոստիկանություն. այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Այդ անձինք բերվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Ավելի վաղ նշել էինք, որ առավոտից Աշտարակի խճուղու վրա գտնվող ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ լարված իրավիճակ է: ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն: