ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Menu.am-ը կիբեր-հարձակման է ենթարկել․ ընկերությունից մանրամասներ են ներկայացնում

2023թ-ի փետրվարի 12-ին Menu.am առաջին հայկական օնլայն առաքման հարթակը ենթարկվել է կիբեր-հարձակման, որի արդյունքում ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը։

 

Auroranews-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Վերջինս նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում և հնարավոր է առաջիկա ժամերի ընթացքում կարողանան ծառայություներ մատուցել։ Ըստ նրա՝ քաղաքացիների տվյալների արտահոսք չի եղել․ «Բանկային քարտերի տվյալները մեզ մոտ չեն պահպանվում և մեզ մոտից նման արտահոսք լինել չէր կարող»։ 

 

Հարցին՝ կասկածներ ունե՞ն, թե ում ձեռքի գործն է, հնարավո՞ր է մրցակից ընկերությունների հետ որևէ կապ ունենա, Բաբայանը նշեց․ «Ոչ կարող եմ հերքել, ոչ էլ՝ հաստատել»։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Քաղաքականություն

Պատահարներ