Մի երևույթ կա Երևանում թափառող, այդ լկտիության դեմն առնելու ձևը, մենք էլ չենք կարողանում գտնել. Կամո Արեյան
Երևանի քաղաքապետարանում այսօր` փետրվարի 13-ին, տեղի ունեցած գործակարգավարական նիստին անդրադարձ է կատարվել Երևանում ճանապարհների մերկասառույցի խնդրին: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացվել:
«Չէի միջամտի, եթե չլիներ մերկասառույցի վերաբերյալ 15 տարօրինակ ահազանգերը, քաղաքում ձյուն չի տեղացել, բոլոր ճանապարհները մշակված են եղել, հավատում եմ, որ այդպիսի ահազանգեր կարող են լինել, որովհետև տարիներ շարունակ մի երևույթ կա Երևանում թափառող, և այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարողանում գտնել, բոլոր ավտոլվացման կետերը, կենդանի ձուկ վաճառող բոլոր խանութները, կենդանի ձուկ տեղափոխող ջրով մեքենաները, առևտրի բոլոր օբյեկտները և հատկապես մոյկաները ցերեկվա ժամին ջուրը բաց են թողնում փողոց, և գիշերվա բավական ցածր ջերմաստիճանի պայմանում` առաջանում է մերկասառույց»,-ասաց Կամո Արեյանը։
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորամասի պետը Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկան նկարել և ուղարկել է օտարերկյա ծառայություններին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ա...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում &nb...