Բայրամովը կմեկնի Թուրքիայի երկրաշարժի գոտի

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 11-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Բայրամովը փետրվարի 11-ին Քահրամանմարաշ քաղաքում կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ավելի վաղ խոստովանել է, որ կառավարությունը չի կարողացել այնքան արագ լուծել ավերիչ երկրաշարժի հետեւանքների հաղթահարման և փլատակների հեռացման հարցը, որքան կցանկանար։

 

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 19875 մարդ, տուժել է 79717 մարդ։