Վաղը Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, նա և Չավուշօղլուն կհանդիպեն. մանրամասներ
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գերատեսչությունից հայտնում են, որ Արարարատ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Բացի այդ, այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, ավերել բազմաթիվ շենքեր և հանգեցրել տասնյակ հազարավոր զոհերի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ին դուր չի եկել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը
Պաշտոնական Բաքուն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել է «Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի միջամտության» մեջ`...
Բլինքենը կմեկնի Թուրքիա, Հունաստան և Գերմանիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան և Թուրքիա, հայտնում է Reut...
Մյունխենում Փաշինյանն ու Մակրոնը կարճ հանդիպում են ունեցել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Լաչինի միջանցքն արդեն 70 օր արգելափակված է. Փաշինյանը` Մյունխենում պանելային քննարկմանը
Մյունխենում մեկնարկել է պանելային քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Վրաստանի...