Կա տեղեկություն, որ Հաթայի նահանգում փլատակներում մնացած հայ ընտանիք կա. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ. ԶԼՄ
Այս պահի դրությամբ Սիրիայի եւ Թուրքիայի երկրաշարժերի հետեւանքով զոհված հայերի թիվը 5-ն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Ունենք տեղեկություն, որ թուրքական Հաթայի նահանգում փլատակների տակ մնացած հայ ընտանիք կա»,- նշեց Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։
Նշենք, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի հետեւանքով զոհվել են հայազգի ամուսիններ, իսկ դեպքի հաջորդ օրը, հիվանդանոցում նրան երեխան։ Ընտանիքի մյուս զավակը հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։
Սիրիայում զոհվել են հայազգի Միրնա Թենքեճյանը եւ որդին՝ Ալպեր Թենեքեճյանը։ Ընտանիքի դուստրը եւ հայրը հիվանդանոցում են, նրա ոտքն անդամահատվել է։
Նշենք, որ դեռեւս չճշտված տեղեկություն կան այլ հայ զոհերի մասին եւս։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ձերբակալվել է ասեղնաբույժը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ. ԶԼՄ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քր...
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7,7 հազար մարդ
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 7726-ի, հայտնում է CNN-ը։ Թուրքի...
Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում
Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը. Anadolu
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12,000-ը, վիրավորվել՝ մոտ 63,000-ը, հինգշաբթի հաղորդում է Anadolu գործակ...