Երևանում ձերբակալվել է ասեղնաբույժը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ. ԶԼՄ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։
Վերջինս կասկածվում է Երևան քաղաքում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ նա կատարել է ասեղնաբուժությամբ քույրերին բուժելու ընթացքում։
Նախաքննության շահերից ելնելով՝ անունները չենք հրապարակում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը. Anadolu
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12,000-ը, վիրավորվել՝ մոտ 63,000-ը, հինգշաբթի հաղորդում է Anadolu գործակ...
Պեմզաշենի դաժան սպանության մեջ մեղադրվողի հետ Զարինեի ամուսինը շփում չի ունեցել. ՔԿ
Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանին ընտան...
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7,7 հազար մարդ
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 7726-ի, հայտնում է CNN-ը։ Թուրքի...
Ռիո դե Ժանեյրոյում կայծակն ուղիղ հարվածել է Քրիստոս Քավիչի արձանին
Բրազիլիայում կայծակն ուղիղ հարվածել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի արձանին։ Նշենք, որ Տիրոջ...