Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը. Anadolu
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 12,000-ը, վիրավորվել՝ մոտ 63,000-ը, հինգշաբթի հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ զոհվել է 12.391 մարդ, վիրավորվել՝ 62.914-ը»,- գործակալությունը մեջբերում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության տվյալները։
Նախօրեին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր 8574 զոհերի և 49133 վիրավորների մասին։ Նրա խոսքով՝ ավերվել է 6444 շինություն։
CNN-ը հայտնում է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 2992 մարդ։
Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, այդ թվում՝ 7,6 մագնիտուդով։ Այն մեծ վնասներ ու զոհեր է պատճառել Թուրքիայում և հարևան Սիրիայում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ձերբակալվել է ասեղնաբույժը, որը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ. ԶԼՄ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քր...
Պեմզաշենի դաժան սպանության մեջ մեղադրվողի հետ Զարինեի ամուսինը շփում չի ունեցել. ՔԿ
Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանին ընտան...
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7,7 հազար մարդ
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 7726-ի, հայտնում է CNN-ը։ Թուրքի...
Ռիո դե Ժանեյրոյում կայծակն ուղիղ հարվածել է Քրիստոս Քավիչի արձանին
Բրազիլիայում կայծակն ուղիղ հարվածել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի արձանին։ Նշենք, որ Տիրոջ...