ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օհայո նահանգում թունավոր նյութով գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել
ԱՄՆ-ի Օհայո նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի պատճառով հրդեհ է սկսվել, որը շուրջ մեկ օր է արել չի հաջողվում:
CNN-ի տվյալներով՝ վագոններից մոտ 20-ը վտանգավոր քիմիական նյութեր էին տեղափոխում, որոնցից առնվազն հինգը՝ թունավոր վինիլքլորիդ։ Այն կիրառվում է պոլիմերների արտադրության մեջ:
Վթարի պատճառը դեռևս պարզ չէ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Արտակարգ դրությունից մի քանի կիլոմետր շառավղով տեղի բնակիչները տարհանվել են։