ՏԵՍԱՆՅՈՒԹ. 15 կանանց ծեծկռտուքն՝ ինքնաթիռում. պատճառը հայտնի է. Բրազիլիա

Համացանցում տարածվել է Բրազիլիայում ինքնաթիռում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը, որին մասնակցել է 15 կին. գրում է Daily Mail-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Սալվադորից Սան Պաուլո ուղեւորվող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում։

 

Նշվում է, որ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հատուկ կարիքներով երեխայի մայրը մեկ այլ ուղեւորի խնդրել է ճանապարհը զիջել իր երեխային եւ փոխել իր տեղը։ Կինը հրաժարվել է, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել։

 

Ըստ Folha De Pernambuco-ի՝ հակամարտությանը մասնակցել է 15 կին՝ 5-ը՝ մի կողմից, 10-ը՝ մյուս կողմից։ Նրանց բաժանել են անձնակազմի անդամները։

 

Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից առաջ, կռվի բոլոր 15 մասնակիցները հեռացվել են ինքնաթիռից։