ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարված՝ Բելգորոդի շրջանին․ նավթի պահեստից բոցը տարածվել է հարևան գործարան
Ուկրաինացի զինվորականները գնդակոծել են Բելգորոդի շրջանի Բորիսովսկի շրջանը, արկերը խոցել են քաղաքացիական արդյունաբերական գործարանի տարածքը, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան. մարդկանց հաջողվել է տեղափոխել անվտանգ տարածք։ Ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության բոլոր ծառայությունները»,- գրել է նա իր տելեգրամ ալիքում։
Նշենք, որ ըստ տելեգրամ ալիքներում տարածվող տեղեկությունների՝ հարվածը հասցվել է նավթի պահեստի, իսկ բոցը տարածվել է հարևան գործարան ևս, որտեղ Ղրիմի կամրջի համար մետաղական կոնստրուկցիաներ են արտադրվել։