«Չինական լրտեսական գնդակը» Twitter-ում արդեն հաշիվ ունի․ հայտնի է, թե էջում ինչ գրառուներ են արել
Twitter միկրոբլոգում «չինական լրտեսական գնդակ»- ի անվամբ հաշիվ է բացվել, փոխանցում է Iz.ru-ն։ Ընդամենը մի քանի ժամում ծառայության ավելի քան 700 օգտատեր բաժանորդագրվել է այդ էջին։ Մի քանի հրապարակումներում «չինական գնդակը» նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը բարեկամներ են։
«Ես պարզապես գնդակ եմ, հիմար Ամերիկա», - ասվում է թվիթերից մեկում: «Գնդակը» նաև հրապարակել է Մոնտանայի լեռների լուսանկարները։
Փետրվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի երկնքում նկատվել է Չինաստանից ժամանած հետախուզական օդապարիկ։ Այնուհետ Պենտագոնը հայտնել է, որ սարքը վտանգ չի ներկայացնում բնակչության համար, և անհապաղ ձեռնարկվել են արժեքավոր տեղեկատվության արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ օդային տարածք ներխուժելու փաստը համարում է միջազգային իրավունքի խախտում։ Փետրվարի 3-ին Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Յին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում նշել է, որ Չինաստանը չի ընդունում անհիմն շահարկումներն ու աղմուկը փուչիկային իրավիճակի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այս մասին տեղ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձա...
Որոշ մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվ...
Առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ուշադրություն Փետրվարի 7-ին շրջանների զգալի մասում` ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնայ...