ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրը հարևաններին օգնության է կանչել, բայց որևէ մեկը չի արձագանքել․ սահմռկեցուցիչ դեպք՝ ՌԴ-ում
«Բացե՛ք, խնդրում եմ, այստեղ մեր հայրիկն է... ամուսինս իրեն վատ է զգում, սա մայրիկն է, Յուլյայի մայրիկը, բացե՛ք, խնդրում եմ»,- գոռում է ընտանիքի մայրը, որպեսզի կարողանա փրկել իր երեխաներին։ Ռուսական լրատվականներում տեսանյութ է տարածվել, որում երում է, որ մինչ Ուֆայից(ՌԴ) մարդասպանի կինը օգնություն է խնդրում իր հարեւաններից, մուտքից ճիչեր են լսվում։ Նրա ամուսինը, փակվելով բնակարանում, սպանել է երկու որդիներին և իրեն։
Սվետլանա Վոստրեցովան հնարավորինս բարձր օգնություն է կանչել. թակել դուռը, զանգել դոմոֆոնով, սակայն ոչ ոք այդպես էլ չի արձագանքել։ Հայտնի է, որ կինը կարողացել է բնակարանից դուրս բերել միայն 10-ամյա դստերը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Դմիտրին կռվել է կնոջ հետ և հարձակվել երկու երեխաների վրա։ Ենթադրում են, որ տղամարդը խնդիրներ է ունեցել աշխատավայրում։ Բազմազավակ ընտանիքից ողջ են մնացել միայն մայրն ու դուստրը։ Նրանց հարևանները ընտանիքը բնութագրում են որպես ոչ կոնֆլիկտային: