ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում ուժեղ հրդեհ է բռնկվել
Ղրիմում ուժեղ հրդեհ է բռնկվել շինարարների համար նախատեսված բնակելի շենքի մոդուլում։
Տավրիդա մայրուղու Ղրիմի կամրջից Սևաստոպոլ տանող հատվածի շինարարությանը մասնակցած 7 բանվորներ ողջ-ողջ այրվել են շինարարական տնակներում։
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ Սևաստոպոլի Նեֆթյանայա փողոցի տներում բռնկված հրդեհից հետո հինգ շինարարների ճակատագիրն անորոշ է մնում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ։ Դեպքի վայրում բաց հրդեհը մարվել է, փլատակների հեռացումը շարունակվում է։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ժամանակավոր երկհարկանի մոդուլային բնակելի շենքում բնակվել է ավելի քան 100 մարդ