ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10-12 հոգու հետ կգնանք տեսչական մարմին` հարցին վերջնմական լուծում տալու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
«Ժողովուրդ ջան, դուրս եմ եկել ձեզ խնդրելու, որ ձեր ընկերներից 10-12 հոգու հետ կգնանք տեսչական մարմին, այսքանով այստեղ մնալ, սպասել պետք չէ: Ես չեմ ուզում մնաք ու հիվանդանաք»,- այս մասին ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
«Խնդրում եմ տուն գնացեք, վաղը առավոտյան ժամը 9:30 կհավաքվենք այստեղ: Հիմա պետք է գնանք տեսչական մարմին, այնտեղ պետք է քննարկենք: Մենք չենք ընդդիմանում տեսչական մարմնին, իրենք մեզ ասել են խախտումները, մենք ուղղումներն անում ենք: Մենք միայն ուզում ենք աշխատել»,- ասաց Ավետիսյանը` դիմելով բողոքի դուրս եկած տոնավաճառի աշխատակիցներին:
Տնօրենը հայտնեց, որ այսօր 10-12 աշխատակիցների հետ միասին պետք է գնան հանդիպելու տեսչական մարմնի պետի՝ Գարեգին Խաչատրյանի հետ:
Տեսչական մարմնի հետ իրենք երեկ առավոտյան պայմանավորվել էին, որ պետք է թույլ տան աշխատել, սակայն երեկոյան ուղարկել են աշխատակիցներ, որոնք ամբողջ տարածքը ստուգել են. «Նայեցին, որ շատ հրդեհավտանգ չի, այսօր պետք է պատասխան տան՝ քանի՞ օր ժամանակ են տալիս թերությունները շտկելու համար»:
Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից՝ փետրվարի 1-ից, փակվում է:
Նմանատիպ հոդվածներ
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի արջերը, որոնք գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։ &n...
Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը. ինչ փուլերով այն կներդրվի
ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։Առողջապահության նախարար Ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատոկ է, աղ ու ավազ չեն լցրել». վարորդները ահազանգում են` մեքենաներ են շրջվել, վթարային իրավիճակ է ճանապարհներին
Արտաշատ-Երևան ճանապարհատվածի մեծ մասում մաքրման աշխատանքներ կատարված չեն: Այս մասին Auroranews.am-ը ստացել է բազմա...
Կանգնեցին ռեստորանի դիմաց և գոռացին «մահ քրիստոնյաներին». ինչ է պատմում Երուսաղեմում հարձակման ենթարկված ռեստորանի տերը
Երուսաղեմում երեկ՝ հունվարի 26–ին, մոտ 30–ից 40 հրեա ծայրահեղականներ հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկա...