Հասարակություն Կարևոր

18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի արջերը, որոնք գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից

 Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։  Այս մասին ավելի վաղ ահազանգել էր նաև ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: «Արջը…

 Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։

 

 Այս մասին ավելի վաղ ահազանգել էր նաև ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը: «Արջը, հավանաբար, ականներ էր տեղադրում։ Դիվերսանտ արջ էր»,- գրել էր Սնելը։  

 

Ընդգծենք, որ Քարվաճառի շրջանում, հատկապես այդտեղ նախկինում գտնվող հայկական զորամասերում հանդիպել են գորշ արջեր։ Տեղի զինծառայողներն անգամ լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել կենդանիների մասնակցությամբ։ Այն արջերը, որոնք սովոր էին մարդկանց, գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից:

 

Նշենք նաև, որ գորշ արջն  ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև միջազգային ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: 

 

 ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab: ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում:  

 

Տեսանյութում և այս նկարում արջերը հայերի հետ են
[421b5caa7123e4c7ae7f321f43df2ac7.JPG]

 

Ահա և ադրբեջանցի սադիստները
[86be27901d98f365dacf9f1c930b01a4.JPG]
[0067c441eb285e57efc774f53e0cba90.JPG]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250