Կանգնեցին ռեստորանի դիմաց և գոռացին «մահ քրիստոնյաներին». ինչ է պատմում Երուսաղեմում հարձակման ենթարկված ռեստորանի տերը
Երուսաղեմում երեկ՝ հունվարի 26–ին, մոտ 30–ից 40 հրեա ծայրահեղականներ հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին»։
News.am-ի հետ զրույցում ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան, 22։30–ի սահմանում։ Մոտ 5 րոպե տեւած միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածք ստացողներ չեն եղել, վնասվել է միայն գույքն ու սպասքը։
«Բավականին լեցուն էր ռեստորանը։ Հրեա ծայրահեղականները կանգնեցին ռեստորանի դիմաց և սկսեցին գոռալ «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին», տարբեր վիրավորանքներ հնչեցրին, որից հետո սկսեցին բացօթյա տարածքում տեղադրված սեղաններն ու աթոռները շուռ տալ, նետել մեր աշխատողների վրա, մեր տղերքն էլ ինչքան կարողացան զարկեցին, որ հեռացնեն նրանց տարածքից, մինչեւ որ ոստիկանները հասան եւ նրանք սկսեցին փախնել»,– պատմեց Միհրան Գրիգորյանը։
Ռեստորանի սեփականատիրոջ խոսքով՝ ծայրահեղականները պատրաստված էին, նրանց մոտ թղթեր են եղել՝ «մահ քրիստոնյաներին», «մահ արաբներին» գրությամբ։
Միհրան Գրիգորյանը հենց այդ գիշեր բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նրա խոսքով՝ 2–3 ծայրահեղական բերման էր ենթարկվել։ Նրանք այսօր պետք է ազատ արձակվեին։
«Ոստիկանությունը պետք է շարունակի իր գործողությունները, որպեսզի բացահայտեն մեղավորներին, պատասխանատվության կանչվեն, բայց ոստիկանությունից մեզ դեռ չեն դիմել, բացի մեր բողոք ներկայացնելուց»,– նշեց Մհեր Գրիգորյանը։
Ռեստորանի սեփականատերը պատմեց, որ միջադեպն այսքանով չի ավարտվել. ծայրահեղական հրեաները հարձակում են գործում նաեւ օնլայն տիրույթում։ Միջադեպից հետո նրանք ռեստորանի ֆեյսբուքյան էջում բացասական մեկնաբանություններ են գրում, փորձելով ազդել ռեստորանի վարկանիշի վրա։
Այս տհաճ իրավիճակից հետո Միհրան Գրիգորյանը բազմաթիվ աջակցող հաղորդագրություններ եւ զանգեր է ստացել։
«Միջադեպի ժամանակ հաճախորդները վախեցած հեռացել են, իսկ այսօր վերադարձել եւ ներողություն են խնդրել հաշիվը չփակելու համար, մենք ասացինք՝ հաշիվը փակված է, հանգիստ եղեք, մի մտահոգվեք։ Այսօր արդեն մեծ թվով հաճախորդներ ենք ունեցել, բնականոն հունով շարունակում ենք աշխատանքը, մեծ պահանջարկ է եղել այսօր, նաեւ զանգել, իրենց աջակցությունն են հայտնել տարբեր մարդիկ»,– ասաց Մհեր Գրիգորյանը։
Ռեստորանի սեփականատերը նաեւ հունաց եւ լատինաց պատրիարքություններից է զանգեր ստացել, որոնց նախաձեռնությամբ էլ վաղը՝ հունվարի 28–ին, ռեստորանի հարեւանությամբ բողոքի ցույց են անելու։
«Սա առաջին դեպքը չէ, երբ ծայրահեղականները նման վարքագիծ են դրսեւորում։ Սիստեմատիկ ձեւով հարված են հասցնում ոչ հրեա բնակիչներին։ Պետք է բողոք ներկայացնենք, որ ընտրություններից հետո Կառավարությունը մի քիչ ծայրահեղ է դարձել, փոքրամասնություններին նեղում են, մարդկանց գույքը վնասում եւ պատասխանատվություն կրողներ չկան։ Միշտ ասում են, որ չկարողացան բացահայտել այս կամ այն դեպքը եւ հարցերը փակում են»,– ասաց Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ հրեա ծայրահեղականները հունվարի 11-ին էլ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել էին «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Երուսաղեմի հայկական հոգեւոր դասի նկատմամբ սադրանքները միշտ են եղել։ Նախկինում էլ ծայրահեղականները թքել էին Միաբանության անդամների վրա, եղել են դեպքեր, որ միջադեպը ծեծկռտուքի է վերածվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՄ դիտորդներ մարզում լինելու են և պարեկություն են անելու. Գեղարքունիքի մարզպետ
ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի տեխնիկական անձնակազմի հետ ենք հանդիպում ունեցել Վայոց Ձորում, բայց առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10-12 հոգու հետ կգնանք տեսչական մարմին` հարցին վերջնմական լուծում տալու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
«Ժողովուրդ ջան, դուրս եմ եկել ձեզ խնդրելու, որ ձեր ընկերներից 10-12 հոգու հետ կգնանք տեսչական մարմին, այսքանով այստեղ մն...
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի արջերը, որոնք գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։ &n...
Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը. ինչ փուլերով այն կներդրվի
ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։Առողջապահության նախարար Ան...