ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատոկ է, աղ ու ավազ չեն լցրել». վարորդները ահազանգում են` մեքենաներ են շրջվել, վթարային իրավիճակ է ճանապարհներին
Արտաշատ-Երևան ճանապարհատվածի մեծ մասում մաքրման աշխատանքներ կատարված չեն: Այս մասին Auroranews.am-ը ստացել է բազմաթիվ ահազանգեր:
Վարորդները նշվում են, որ այդ ճանապարհահատվածում կան շրջված մեքենաներ, տարբեր հատվածներում` վթարված մեքենաների խմբեր:
Քաղաքացիներից մեկն ասաց.
«Մինչև Հովտաշեն համայնք աղ ու ավազ լցրել են, դրանից հետո ընդանրապես ոչինչ արված չէ, կատոկ է (մերկասառույց): Իմ դիմացի երկու մեքենաները բախվեցին 3 վթարված ավտոմեքենաներին, իսկ ես մի կերպ կարողացա դուրս գալ վթարային իրավիճակից: Ճանապարհին կար նաև կիսաշրջված ամենագնաց»:
Ահազանգ ենք ստացել նաև Երևան-Արմավիր ճանապարհին առկա անմխիթար վիճակի մասին: Վարորդը նշեց, որ մինչև Արշալույս համայնք ճանապարհին աղ ու ավազ լցված չէ:
Auroranews.am-ը ստացված ահազանգերի մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանությանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի բաժնի հետ կապ հաստատել չհաջողվեց` մաքրման աշխատանքների թերկատարման մասին ահազանգերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:
Նմանատիպ հոդվածներ
18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի արջերը, որոնք գրկախառնվում էին հայ զինվորների հետ, մորթվում են ադրբեջանցի սադիստների կողմից
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողները սպանում են գորշ արջերին և լուսանկարվում կենդանիների մնացորդների հետ։ &n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է փրկարարը 29 ժամ անց փլատակների տակից ողջ և առողջ դուրս բերել 2 ամսական երեխայի
Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Խաթայ համայնքում փրկարարները 29 ժամ անց փլատակների տակից ողջ և առո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ օրեր առաջ գիտնականը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը, անգամ նշել` ինչ ուժգնությամբ են լինելու
Հոլանդացի գիտնական, հետազոտող Ֆրենկ Հուգերբիթսը անցյալ ուրբաթ` փետրվարի 3-ին, կանխատեսել էր, որ Թուրքիայում...
Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը. ինչ փուլերով այն կներդրվի
ՀՀ կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։Առողջապահության նախարար Ան...