ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդը մեքենայով հարվածել է 5-ամյա աղջկան և մխրճվել շինության մեջ. Բրազիլիա

Բրազիլիայում հարբած վարորդը մեքենայով մխրճվել է ավտոդպրոց` հարվածելով նստարանի վրա խաղացող 5-ամյա աղջկան: Ինչպես տեսանյութում է երևում` մեքենան նախ հարվածել է դրսում կայանած մոտոցիկլետին, այնուհետև հարվածել դրսում տեղակայված նստարանի վրա խաղացող երեխային և, հարվածելով ավտոդպրոցի պատուհանին, մխրճվել շինության մեջ: Երեխան հայտվել է շինության ներսում` կոտրված ապակիների հետ միասին:

 

Հատկանշական է, որ հարվածից հետո երեխան ոտքի է կանգնել և վախեցած վազել: Փոքրիկը, կարծես հրաշքով, ընդամենը մի քանի կապտուկ է ստացել, կայնքին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ վթարի մեղավորը ձերբակալվել է։ Նա խոստովանել է, որ եղել է թմրանյութերի ազդեցության տակ և չի էլ հիշում, թե ինչ է եղել։