ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապույտ հսկա կետը սատկել է նավի հետ բախումից

Կալիֆորնիայի ափին 20 մետրանոց կապույտ կետ է հայտնվել, տեղեկանում ենք Комсомольская правда-ի թելեգրամյան ալիքից: 


Ըստ տեղեկատվության ՝ կենդանին նավի հետ բախումից հետո հայտնվել է ափին։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, իսկ առավոտյան կետին գտել են, ապա զննել Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները։ Նավի հետ բախումից էգ կապույտ կետի վրա երկու խորը վերք են հայտնաբերել։ 
Ցավոք, էգ կապույտ կետը ողջ չի մնացել: Հաղորդվում է, որ Շրջակա միջավայրի պահպանության վարչությունն այժմ որոշում է, թե ինչպես և որտեղ թաղել նրան:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ