ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քաղաք Աբովյան մտնող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել

 Auroranews.am-ը տեղեկություն է ստացել, որ քաղաք Աբովյան մտնող ճանապարհահատվածում կողաշրջվել է, ինչպես ահազանգող քաղաքացին է հայտնել, մետաղներ տեղափոխող բեռնատար: Ըստ ահազանգի` դեպքի վայրում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության աշխատակիցները: Շտապօգնության մեքենա տարածքում չի նկատվել:

 

Հնարավոր տուժած քաղաքացիների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

 

Հավելենք, որ ՀՀ տարածքում տեղացող ձյան պատճառով որոշ ճանապարհներին մերկասառույց է: Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշ ճանապարհահատվածներին վիճակն այնքան անմխիթար է, որ պարեկներն են  ձեռքերով ավազ լցրել սառույցների վրա:

Քաղաքականություն

Պատահարներ