Սպորտ

Լատվիացի մարզիկները կբոյկոտեն Օլիմպիական խաղերը, եթե ռուսները մասնակցեն

Լատվիացի մարզիկները կբոյկոտեն Օլիմպիական խաղերը, եթե ռուսները մասնակցեն

Լատվիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժորժս Տիկմերսը հայտարարել է, որ լատվիացի մարզիկները պատրաստ են բոյկոտել Օլիմպիական խաղերը, եթե ՕԽ-ին մասնակցեն ռուս և բելառուս մարզիկները, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

«Եթե այս օլիմպիական խաղերն անցկացվեին հիմա, և դրանց մասնակցեին մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից, կարծում եմ, որ Լատվիայի հավաքականը չէր գնա այս խաղերին», – ասել է Տիկմերսը լատվիական հեռուստատեսության եթերում: 

Միջազգային օլիմպիական կոմիտեն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ կազմակերպությունը դիտարկում է Օլիմպիական խաղերին ռուսների և բելառուսների մասնակցությունը, որոնք ակտիվ աջակցություն չեն հայտնել Ուկրաինայում հատուկ գործողությանը։ Բացի դրանից, Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները պետք է կատարեն մի քանի այլ պահանջներ, ներառյալ ամբողջական հակադոպինգային թեստավորում անցնելը: 

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ թույլ է տալիս ռուսների և բելառուսների մասնակցությունը 2024 թվականի խաղերին առանց դրոշի և օրհներգի՝ նշելով, որ ՄՕԿ-ը չի աջակցում ազգությամբ պայմանավորված խտրականությանը։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250