Անկարան կաջակցի ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալների արտահանմանը Եվրոպա
Անկարան պատրաստ է աջակցել ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալների արտահանմանը Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ Բուդապեշտում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Թուրքիան բոլոր հնարավոր աջակցությունը կտրամադրի Հունգարիա և Հարավ-Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ լրացուցիչ գազի մատակարարման համար, որը կարտադրվի Ադրբեջանում առաջիկա ժամանակահատվածում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նաև վստահություն է հայտնել Հունգարիայի հետ էներգետիկ համագործակցության հետագա ամրապնդման հարցում։ Նրա խոսքով, Սիյարտոն ավելի վաղ հաստատել է իր մասնակցությունը Ստամբուլի գազային ֆորումին, որը կանցկացվի փետրվարին։
Միաժամանակ Հունգարիայի արտգործնախարարը նշել է «Թուրքիայի անվիճելի դերը Հունգարիայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ուժի մեջ է մտել «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը. DW
Ռուսաստանում այսօր ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթ...
Հայաստանն օգտագործվում է հակառուսական սանկցիաները շրջանցելու համար. Լատվիայի վարչապետ
Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսն այսօր Տալլիննում ասել է, որ առևտրականները Թուրքիան, Ղազախստանը և Հայաստանն օգտ...
Չեն ձևակերպել աշխատողներին. ՊԵԿ–ի բացահայտումը
Հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարող 76 ընկերության մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 դեպք և ՀԴՄ...
Հայաստանից 331 մլն դոլար չի բռնագանձվի. «Ռասիա ՖԶէ»–ի հայցը արբիտրաժային տրիբունալը մերժել է
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձել...