Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։
Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։
«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։
Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ռոնալդուն կարող է համալրել «Նյուքասլի» կազմը, եթե անգլիական թիմը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերի։ Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու մյուս հավանական տարբերակը նրա հարազատ ակումբն է՝ «Սպորտինգը»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Բրազիլիայում ֆուտբոլիստների ավտոբուսն ընկել է կամրջից․ կան զոհեր և վիրավորներ
Բրազիլիական ֆուտբոլային թիմի ավտոբուսը ընկել է կամրջից, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը։ ...
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը՝ Ռոնալդուի խաղի մասին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռ...
Զախարյանի տրանսֆերը «Չելսի» հավանական է․ Յարովինսկի
Կազանի «Ռուբինի» նախկին մարզական տնօրեն Օլեգ Յարովինսկին կարծում է, որ Արսեն Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» հավանակ...