ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պակիստանի մզկիթում պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 50-ը. կա ավելի քան 150 տուժած

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, վիրավորների թիվը 157 է:Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ըստ NEXTA թելեգրամյան ալիքի` նրանց մեծ մասը ոստիկաններ են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Թալիբանի պակիստանյան խմբավորումը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 19 մարդ է մահացել և 70-ը վիրավորվել Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում՝ Աֆղանստանի սահմանի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով , հայտնում է Geo-Ti-V հեռուստաալիքը։

 

Քաղաքի հիվանդանոցներում արտակարգ դրություն է մտցվել: Ավելի քան 70 վիրավորներ տեղափոխվել են Լեդի Ռիդինգ բժշկական հաստատություն, այդ թվում՝ 25 ոստիկան, որոնք նույնպես վիրավորների թվում են։ 

 

Ենթադրվում է, որ Աֆղանստանի սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունն  իրականցրել է մահապարտ ահաբեկիչը։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ մզկիթը գտնվում է տեղի ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ։

 

Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ հարձակվողը եղել է առաջին շարքում, իսկ հարձակումը եղել է աղոթքի ժամանակ, որի ընթացքում պայթեցվել է ռումբ:

Քաղաքականություն