ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանի մզկիթներից մեկում աղոթքի ժամանակ անհայտ անձը ռումբ է պայթեցրել
Ավելի քան 19 մարդ է մահացել և 70-ը վիրավորվել Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում՝ Աֆղանստանի սահմանի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով , հայտնում է Geo-Ti-V հեռուստաալիքը։
Քաղաքի հիվանդանոցներում արտակարգ դրություն է մտցվել: Ավելի քան 70 վիրավորներ տեղափոխվել են Լեդի Ռիդինգ բժշկական հաստատություն, այդ թվում՝ 25 ոստիկան, որոնք նույնպես վիրավորների թվում են։
Ենթադրվում է, որ Աֆղանստանի սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունն իրականցրել է մահապարտ ահաբեկիչը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ մզկիթը գտնվում է տեղի ոստիկանական բաժանմունքի հարեւանությամբ։
Անվտանգության աշխատակիցների խոսքով՝ հարձակվողը եղել է առաջին շարքում, իսկ հարձակումը եղել է աղոթքի ժամանակ, որի ընթացքում պայթեցվել է ռումբ:
Միջադեպին հնարավոր առնչություն ունեցող անձի ինքնությունը դեռ պարզված չէ։ Տեղեկություններ չկան նաև, թե արդյոք ահաբեկիչը հանցակիցներ է ունեցել։