«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը՝ Ռոնալդուի խաղի մասին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հարձակվողն առաջին խաղակեսի վերջում վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ դրանից 28 վայրկյան անց «Ալ-Իթթիհադը» երկրորդ գոլն է խփել «Ալ-Նասրի» դարպասը ու հաշիվը դարձրել 2։0:
«Կրիշտիանուն գոլային պահ բաց թողեց առաջին խաղակեսում, և դա այն դրվագներից մեկն էր, որն ազդեց խաղի ընթացքի վրա: Շնորհավորում եմ «Ալ-Իթիհադին»։ Առաջին խաղակեսում նրանք մեզանից շատ ավելի լավ խաղացին։ Երկրորդ խաղակեսը լավ անցկացրինք, բայց, ցավոք, չկարողացանք արդյունքի հասնել։ Մենք իսկապես ցավում ենք, պարտվեցինք, բայց առաջնությունում դեռ առաջին տեղում ենք»,- ասել է «Ալ-Նասրի» մարզիչը՝ Ռուդի Գարսիան։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայո...
Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով
Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մո...
Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի`...