ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աֆղանստանում ցուրտ եղանակի պատճառով 170 մարդ է մահացել

Աֆղանստանում ցուրտ եղանակի պատճառով 170 մարդ է մահացել, նրանցից 50-ը երեխաներ են։

 

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս ձմեռը երկրի բնակիչների համար դարձել է ամենացուրտը վերջին տարիներին։ Հունվարի սկզբին անոմալ սառնամանիքները հասել են մինչև - 28 աստիճանի, երկրի որոշ շրջաններում գրանցվել է մինչև -34 աստիճան, փոխանցում է  «Սինհուա» գործակալությունը։ 

 

Նշվում է, որ մահացածների մեծ մասը գյուղաբնակներ են, ովքեր հնարավորություն չունեն տները փայտով կամ ածուխով տաքացնելու։

Քաղաքականություն

Պատահարներ