Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով:
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է:
Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայո...
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը՝ Ռոնալդուի խաղի մասին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռ...
«Ինտեր»-ը հաղթեց «Կրեմոնեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ: Հանդիպման մեկ...