«Ինտեր»-ը հաղթեց «Կրեմոնեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ:
Հանդիպման մեկնարկից ընդամենը 11 րոպե անց տան տերերին` «Կրեմոնեզե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Օկերեկեն: «Ինտեր»-ին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակի հասնել: Նախ 21-րդ, ապա երկրորդ կեսի 65-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես: Արգենտինացին դարձավ դուբլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Կրեմոնեզե»-« Ինտեր»`1:2:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Թիմն ունի 40 միավոր: 38 միավոր ունի «Միլան»-ը, որը մեկ հանդիպումը քիչ է անցկացրել: Առաջատարը «Նապոլի»-ն է, որն ունի 50 միավոր:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա․ ինչ է պատմել «Ալ Նասրի» գլխավոր մարզիչը
«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայո...
Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով
Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մո...
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը՝ Ռոնալդուի խաղի մասին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռ...