Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանով
Եվրոպական որոշ ակումբներ «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին տեղեկություններ ստանալու համար դիմել են Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցիին։ Տեղեկությունը հայտնում է «РБ Спорт»-ը։
«Եվրոպական ակումբները հետաքրքրված են Սպերցյանով, ոմանք ինձ հարցրել են նրա մասին: Նրա հնարավորություններն ինձ քաջ հայտնի են։ Ես ասացի, որ նա շատ լավ խաղացող է։ Տեսնենք, թե որտեղ կշարունակի կարիերան»,- ասել է Կամոցին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։ Սակայն իտալական և իսպանական ակումբների ներկայացուցիչները չեն հաստատել այս լուրը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
Հայտնի է՝ որքան է վաստակել Խաչանովը Australian Open-ում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնությունում (Australian Open) իր ելույթի համա...
«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչը՝ Ռոնալդուի խաղի մասին
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռ...
Հրապարակվել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ ...