ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում կրկին կրակոցներ են հնչել

Երուսաղեմում կրկին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

 

Ամեն ինչ տեղի է ունեցել Դավիթ քաղաքում՝ հրաձիգը կրակ է բացել Մաալոտ փողոցում՝ հնագիտական ​​պեղումների համար հայտնի զբոսաշրջային կենտրոնի մուտքից ոչ հեռու։ Տուժել են երկու տղամարդ՝ 22 և 45 տարեկան, նրանց վիճակը կայուն ծանր է։

 

Կրակողը վնասազերծվել է, ոստիկանությունը պարզում է նրա ինքնությունը։

 

Հրաձգությունը կազմակերպել է 13-ամյա դեռահասը՝ Արևելյան Երուսաղեմից: Այժմ նա շտապօգնության մեքենայում է, ոստիկանները խլել են նրա զենքը։

 

Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել ու վիրավորվել։ Տեղի ոստիկանությունն արդեն կատարվածն անվանել է ահաբեկչություն։ 

 

Սկզբում հայտնի էր դարձել կրակոցներից հինգ զոհվածի և հինգ վիրավորի մասին։ Սակայն ավելի ուշ Jerusalem Post-ը հայտնել է, որ Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ զոհերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 10-ի։ Նշվում է, որ ահաբեկիչը սկսել է կրակել մարդկանց վրա, երբ նրանք դուրս են եկել սինագոգի շենքից։