ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անթալիայում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռին

Անթալիայում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է ինքնաթիռի թևին:  Նշվում է, որ բարեբախտաբար ինքնաթիռին ոչինչ չի եղել , իսկ ուղեւորները սարսափահար իջել են ինքնաթիռից։ Միջադեպի մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

 

Ուրբաթ օրը Անթալիայում սարսափելի փոթորիկ է մոլեգնել՝ ծովում ալիքների բարձրությունը հասել է հինգ մետրի, իսկ քամու պոռթկումները՝ վայրկյանում 30 մետր արագության։ ։ Փոթորիկը ուղեկցվել է ամպրոպով։ Նման իսկապես դժոխային եղանակին Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը իրականացրել է Ստամբուլ-Անթալիա չվերթը։ Երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, կայծակը հարվածեց նրա թևին։ Ուղևորներից մեկը տեսագրել է այդ պահը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ