ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել

Այսօր Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել Մադհյա Պրադեշ նահանգում։ Տեղեկությունը հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։ 


Նշվում է, որ Սու-30 և Mirage 2000 կործանիչները կործանվել են ուսումնավարժական թռիչքների ժամանակ։ Երկուսն էլ օդ են բարձրացել Գվալիորի ռազմաօդային ուժերի բազայից։ Սու-30 եւ Mirage 2000 կործանիչների երկու օդաչուները փրկվել են։ 


Վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակվել, հայտնի չեն նաև կործանման պատճառները։

Քաղաքականություն

Պատահարներ