Ռազմական

«Շատ ուշ կլինի»․ Զելենսկին՝ Abrams տանկերի՝ Ուկրաինա հասնելու մասին

Unknown 313 դիտում
«Շատ ուշ կլինի»․ Զելենսկին՝ Abrams տանկերի՝ Ուկրաինա հասնելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «շատ ուշ կլինի», եթե ամերիկյան M1 Abrams տանկերը Ուկրաինա հասնեն մինչև օգոստոս։ Տեղեկատվությունը փոխանցում է RT-ն։ Այս մասին Զելենսկին ասել է Sky News հեռուստաալիքի եթերում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևին անհրաժեշտ են արևմտյան նոր զինատեսակներ որքան հնարավոր է շուտ։ Հեռուստաալիքի լրագրողը նրան հարցրել է, թե արդյոք նա ժամանակավրեպ չի համարում, եթե մինչեւ օգոստոս տանկերը հասնեն Ուկրաինա։

 

«Շատ ուշ կլինի», - ասել է Զելենսկին:

 

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ամերիկյան M1 Abrams տանկերը Ուկրաինա տեղափոխելու համար «շատ ամիսներ» կպահանջվեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250