ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննախադեպ ցրտերից մահացել է ավելի քան 160 մարդ, սատկել 70 հազար ընտանի կենդանի. Աֆղանստանում
Աֆղանստանում աննախադեպ ցրտի հետևանքով մահացել է ավելի քան 160 մարդ և սատկել առնվազն 70 հազար ընտանի կենդանի։
Տեղ-տեղ ջերմաստիճանն իջնում է մինչև -34-ի։
Թալիբների կառավարության տվյալներով՝ մահացածների մեծ մասը հովիվներ և գյուղերի բնակիչներ են, «որոնք բժշկական օգնության դիմելու հնարավարություն չեն ունեցել»։
Թալիբների կառավարությունը պարզաբանել է, որ մահացած քաղաքացիների մեծ մասը հովիվներ և գյուղացիներ են, «որոնք բժշկական օգնության հասանելիություն չունեին»։ Աֆղանստանի շատ շրջաններ այժմ ամբողջությամբ կտրված են ձյան պատճառով, լեռնային ճանապարհների մեծ մասն անանցանելի է. «մեքենաները խցանվել են այնտեղ, իսկ ուղևորները մահացել են ցրտից», հայտնում են լրատվամիջոցները:
Ռազմական ուղղաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել բարձրադիր վայրերում։ Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչներն ասում են, որ իրենք «դեռ ոչ մի օգնություն չեն ստացել», հացի և վառելափայտի համար բավարար գումար չունեն. ոմանք տաքանալու համար պլաստիկ են վառում:
Աֆղանստանի բազմաթիվ շրջանների միջև կապը կտրվել է ձյան պատճառով, լեռնային ճանապարհներով երթևեկությունն անհնարին է դարձել, «մեքենաները խցանվել են և ուղևորները մահացել՝ ցածր ջերմաստիճանի հետևանքով», պարզաբանում են պաշտոնյաները։
Բազմաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Թալիբանի աղմկահարույց որոշումներից մեկի պատճառով, որն արգելում է կանանց աշխատել ոչ կառավարական կազմակերպություններում: