Խաչանովը պարտվեց 3 ժամ 24 րոպե տևած համառ պայքարում
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը 4 սեթում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Խաչանովը մինչև վերջ չհանձնվեց` թույլ չտալով Ցիցիպասին հեշտ հաղթանակ տանել: Պայքարեց մինչև վերջ:
ATP վարկանիշային աղյուսակում Ցիցիպասը 4-րդ ռակետն է` առաջ է անցել Ջոկովիչից, իսկ Խաչանովը` 20-րդն է:
Հայ թենիսիստը պարտվեց 6:7 (2:7), 4:6, 6:6 (4:7), 3:6 աշվով: Մրցախաղը տևեց 3 ժամ 24 րոպե:
Հիշեցնենք, որ Խաչանովն առաջին անգամ էր խաղում Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, և երկրորդ անգամ Մեծ սաղավարտի կիսաեզրափակիչում: Նախորդ անգամ նա կիսաեզրափակիչ էր դուրս եկել ԱՄՆ բաց առաջնությունում:
Եզրափակիչում Ցիցիպասը կխաղա Նովակ Ջոկովիչ – Թոմի Պաուլ զույգի հաղթողի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին. Խաչանով
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հույն Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը Ավստրալիայի բաց...
Խաչանովը` տեսախցիկի վրա գրություն թողնելու համար ադրբեջանի բարձրացրած հիստերիայի և իր հայկական արմատների մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձր...
«Ես կարծես վերածնվել եմ». Խաչանովը` հաղթանակի և իր մարզավիճակի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը...