«Ես կարծես վերածնվել եմ». Խաչանովը` հաղթանակի և իր մարզավիճակի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը: Սեբաստիան Կորդան դաստակի վնասվածքի պատճառով հրաժարվել էր շարունակել հանդիպումը, որում Խաչանովն արդեն իսկ շանսեր չէր թողել հակառակորդին:
«Իհարկե, հիանալի է երկու «Մեծ սաղավարտի» անընդմեջ կիսաեզրափակիչ դուրս գալը: Բնականաբար, չէի ցանկանում այդպես ավարտել հանդիպումը։ Մինչև որոշակի պահ մենք շատ լավ պայքար անցկացրինք։
Սեբաստիանը երեք սեթում հաղթեց իմ ընկերներից մեկին՝ Դանիելին։ Հուրկաչին հաղթեց հինգ սեթում: Գերազանց թենիս է ցուցադրում, ծափահարենք նրան:
Եվ ես ինձ հիանալի եմ զգում, շատ գոհ եմ խաղամակարդակից։ Անհամբեր սպասում եմ Ավստրալիայում կայանալիք առաջին կիսաեզրափակիչին»:
Խաչանովը պատմել է նաև, թե ինչպես է հաղթահարել ճգնաժամը 2018 թվականի մրցաշրջանից հետո։
«Ես միշտ հավատացել եմ ինքս ինձ, բայց կան բացասական կողմեր: Իսկ հիանալի արդյունքներն օգնում են ինքնավստահություն ձեռք բերել: Ես կարծես վերածնվել եմ: Ինձ համար այն ավելի ուժեղացավ US Open-ից հետո: Իսկ հետո նորից դուրս եկա կիսաեզրափակիչ։ Հուսով եմ, որ կշարունակեմ աճել որպես մարզիկ և որպես մարդ»,- ասել է Խաչանովը հանդիպումից հետո կորտում տված հարցազրույցի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Խաչանովը` տեսախցիկի վրա գրություն թողնելու համար ադրբեջանի բարձրացրած հիստերիայի և իր հայկական արմատների մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամու...
Խաչանովը պարտվեց 3 ժամ 24 րոպե տևած համառ պայքարում
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռուսաստանը ներկայաց...
Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին. Խաչանով
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հույն Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը Ավստրալիայի բաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պինդ մնա՛, Արցախ». հայազգի Կարեն Խաչանովի գրառումը տեսախցիկի վրա` Australian Open-ի բաց առաջնությունում
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթելուց եւ առաջին անգամ այս մրցաշարի 1/8 դուրս գալուց հետո Ռուսաստա...