Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին. Խաչանով
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հույն Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում 6:7 (2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6։
«Տպավորությունները միշտ հակասական են լինում, երբ այսպիսի մրցաշարերում այսքան հեռու ես գնում։ Իհարկե, շատ գոհ եմ եւ հպարտանում եմ այս արդյունքով։ Երկրորդ անգամ անընդմեջ հասա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հզոր պայքար մղեցի։
Երրորդ սեթում Ցիցիպասը երկու անգամ հաղթական միավորի հնարավորություն ուներ, բայց ես հաղթեցի եւ պայքարը տեղափոխեցի չորրորդ սեթ։ Լարված եւ շատ բարձր մակարդակի մրցախաղ էր։ Կարեւոր պահերին նա վերցրեց կարեւոր միավորները եւ հաղթեց։ Սա է իրականությունը։
Տրիբունաներում հանդիսականները սկզբում մեծամասամբ ավելի շատ երկրպագում էին մրցակիցներիս, բայց քառորդ եզրափակիչում եւ կիսաեզրափակիչում աջակցությունը գրեթե հավասար էր։
Գնահատում եմ ռուսաստանցի եւ հայ երկրպագուների կողմից ինձ` դրոշներով աջակցություն ցուցաբերելը։ Շատ լավ աջակցություն զգացի այստեղ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունում երկրպագել են հայ հանդիսաականներ Հայաստանի եւ Արցախի եռագույն դրոշներով։ Ռուսաստանի եւ Բելառուսի դրոշները տրիբունաներում արգելված է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով։ Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները հանդես են գալիս չեզոք մարզիկի կարգավիճակում։
[a9edd3d446839c00fd49e0603f140077.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Խաչանովը պարտվեց 3 ժամ 24 րոպե տևած համառ պայքարում
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռուսաստանը ներկայաց...
Խաչանովը` տեսախցիկի վրա գրություն թողնելու համար ադրբեջանի բարձրացրած հիստերիայի և իր հայկական արմատների մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձր...
«Ես կարծես վերածնվել եմ». Խաչանովը` հաղթանակի և իր մարզավիճակի մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը...