Երուսաղեմի սինագոգի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 10 մարդ

Այսօր Երուսաղեմի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել ու վիրավորվել։ Տեղի ոստիկանությունն արդեն կատարվածն անվանել է ահաբեկչություն։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
 

Ոստիկանությունը թվիթերյան պաշտոնական էջում տեղեկացրել է, որ ահաբեկիչը վնասազերծվել է։

 

Սկզբում հայտնի էր դարձել կրակոցներից հինգ զոհվածի և հինգ վիրավորի մասին։ Սակայն ավելի ուշ Jerusalem Post-ը հայտնել է, որ Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ զոհերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 10-ի։ Նշվում է, որ ահաբեկիչը սկսել է կրակել մարդկանց վրա, երբ նրանք դուրս են եկել սինագոգի շենքից։

 

Այժմ դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու իրավապահները, պարզվում են դեպքի բոլոր մանրամասներն ու պատճառները։

 

Rana-ն հայտնում է, որ Իսրայելում յոթ մարդ վիրավորվել է Լացի պատի մոտ ավտոբուսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը, ըստ բժիշկների, լուրջ վնասվածքներ են ստացել։ Ինչ վերաբերում է կասկածյալին, ապա նա փախուստի է դիմել հանցագործության վայրից։