Հայտնի է, թե երբ կփակվի «Մալաթիա» տոնավաճառը և որ դեպքում այն կվերաբացվի
Այսօր հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։
Auroranews-ը կապ հաստատեց Քաղաքաշինության, տեխնիկական եվ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը և ե՞րբ է կասեցվելու տնտնեսվարողի գործունեությունը։
Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տոնավաճառը պետք է փակվի մինչև այս ամսվա վերջ, քանի որ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտաբերել է հրդեհային անվտանգության կանոնների թվով 17 խախտման դեպք։
«Ավելի վաղ տնտեսվարողին ժամանակ էր տրվել առկա խնդիրները վերացնելու և սահմանված նորմերը ապահովելու համար, որից հետո «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը կապ է հաստատել մեզ հետ և նշել, որ տոնավաճառում արձանագրված խնդիրները կարգավորված են։ Մեր աշխատակիցները կրկին ստուգայցի կատարել, որի ժամանակ արձանագրել են հրդեհային անվտանգության կանոնների խախտում, ինչից հետո որոշում է կայացվել կասեցնել տոնավաճառի գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ չեն պահպանվել բոլոր համապատասխան նորմերը»,- ասաց նա։
Զոհրաբյանի խոսքով՝ տնտեսվարողը կարող է գործունեություն ծավալել միայն առկա անվտանգային խնդիրները շտկելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ փաստաթղթեր են տարածում
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում: Ա...
Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կ...
Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասել Արցախ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին ա...
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...