Հյուսիսային Կորեան Covid-ի դեմ «աննախադեպ» հաղթանակի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել

ԿԺԴՀ Կենտրոնական հեռուստատեսությունը երկուշաբթի վավերագրական ֆիլմ է ցուցադրել 2022 թվականին կորոնավիրուսի դեմ պայքարում Ժողովրդական Հանրապետության հաջողությունների մասին։  Այս մասին երեքշաբթի հայտնել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը։

 

«Մեր երկիր վնասակար վիրուսի ներթափանցման սպառնալիքը խնդիր էր, բայց ավելի մեծ խնդիր էէին առողջապահական և կարանտինային հիմնարկների թույլ ենթակառուցվածքները, մենք պետք է անցնեինք աննախադեպ ճգնաժամի միջով, երբ տնտեսությունը խիստ տուժեց վիրուսի հետևանքով առաջացած երկու տարվա ճգնաժամի  պատճառով (աշխարհում)»,- ասվում է ֆիլմում։  Հեղինակները ԿԺԴՀ-ում COVID-19-ի տարածման շրջանն անվանել են ամենամեծ «մարտահրավերը պետության հիմնադրումից ի վեր»։

 

Միևնույն ժամանակ, ֆիլմում ընդգծվում է, որ երկիրը կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը մոտ 80 օրում, այս հաջողությունը բնութագրվում է որպես «հրաշք ամբողջ մոլորակի համար» և «աննախադեպ իրադարձություն» ժողովրդական հանրապետության համար։  

 

2022 թվականի մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը առաջին անգամ հայտնել է ԿԺԴՀ-ի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին։  

 

Օգոստոսի 10-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ