Ռազմական

Գերմանիան Leopard տանկեր կմատակարարի Ուկրաինային

Gohar Vardanyan 1 րոպե 115 դիտում
Գերմանիան Leopard տանկեր կմատակարարի Ուկրաինային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է Ուկրաինային Leopard տանկեր մատակարարել։ Այս մասին գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում աղբյուրը։
 

«Որոշումն ընդունված է՝ Գերմանիան Ուկրաինային Leopard 2 մարտական ​​տանկեր կմատակարարի», գրում է Spiegel-ը։
 

Ըստ հրապարակման՝ Բեռլինը նախատեսում է հավանություն տալ նաև այլ երկրների կողմից տանկեր ուղարկելուն, օրինակ՝ Լեհաստանին։
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինա զգալի թվով Abrams M1 տանկեր ուղարկելու հարցը և կարող է հայտարարել արդեն այս շաբաթվա ընթացքում մատակարարումների մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
 

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ նման ընթացակարգը կկարգավորի տանկերի շուրջ անդրատլանտյան տարաձայնությունները, որոնք «սպառնում էին ճեղքեր բացել» արևմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250